loading . . .
Search for tracks, artists, albums

Quick links

My library
artist page

Aramo

Արամո  (լրիվ անունը  Արամ Ավրորայի Գևորգյան ) ( հունվարի 24 ,  1968 ,  Երևան ,  Հայկական ԽՍՀ ,  ԽՍՀՄ ), հայ երգիչ, դերասան, թմբկահար։  Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ  (2011)։ Դերասան  Ավրորա (Ավետիք) Գևորգյանի  որդին է, երգչուհի  Էմմա Պետրոսյանի  ամուսինը։ 1985 թ. ավարտել է  Երևանի Կրուպսկայայի անվան թիվ 19 միջնակարգ դպրոցը ։ Հաճախել է երաժշտական դպրոց, սովորել հարվածային գործիքների բաժնում։ 1985-1989 թթ. սովորել է  Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի  դերասանական բաժնում։ Նվագել է «Արևիկ» մանկական համույթում։ 1986-1992 թթ. եղել է  Հայաստանի պետական էստրադային նվագախմբի  մեներգիչ և թմբկահար, 1993-1997 թթ.՝  Հայաստանի Երգի պետական թատրոնի  մենակատար։ 1998 թվականից ծավալում է համերգային գործունեություն հայրենիքում և արտասահմանում։ Խաղացել է թատերական ներկայացումներում և  Էդմոնդ Քեոսայանի   «Մխիթար սպարապետ» , «Ծաղրածուի ժպիտը», Դովլաթյանի «Սողանք»,  «Մեր բակը» , Սալեմի «Վոդկա լիմոն», Ռուդակովի «Գնչուհին» և այլ ֆիլմերում։ 2012 թ. նկարահանվել է «Հովիվը», 2013 թ.`  «Սպիտակ գառան երազը»  և «Стрелок» ֆիլմերում։ Նկարահանվել է նաև «Որոգայթ» և «Աբելի քույրը» սերիալներում։ Թողարկել է 4 ձայնասկավառակ, որից 3-ը կնոջ՝  Էմմա Պետրոսյանի  հետ համատեղ։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ  (2009) 1989 թ. Յուրմալայի երաժշտական մրցույթում զբաղեցրել է 3-րդ տեղը , արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին

Now Playing: