artist page
Vakhtang Harutyunyan
Վախթանգ Հարությունյան Պոետ, երգահան, սցենարիստ, պրոդյուսեր, դիզայներ։ Ծնվել է 1972թ. փետրվարի 29-ին։ 1979 - 1989թթ. ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1989–1994թթ. սովորել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի տեխնիկական ստեղծագործության ֆակուլտետի բաժնում։ 1994–1995թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության 1041 հատուկ նշանակության գումարտակում։ 1995-1998թթ. աշխատել է Հայաստանի ազգային հեռուստատեսությունում՝ որպես լրատվական ծառայության խորհրդական։ 1998թ. մինչ այսօր ՙՄետեո Թի-Վի՚ հեռուստաընկերության հիմնադիր-տնօրենն է։ 2008թ. նախաձեռնել և իրականացրել է «Բարդերի Ակում»-ի ստեղծումը։ Բազում համերգների կազմակերպիչ է։ « եղինակային երգի հավաքածու 1» և «Հեղինակային երգի հավաքածու 2» սկավառակ-գրքերի հեղինակն ու պրոդյուսերն է։ Արժանացել է բազում մրցանակների ու շնորհակալագրերի, այդ թվում նաև` հեղինակային երգի ասպարեզում զգալի ներդրումների համար։ «Հայոց տաճարներ» ֆիլմաշարի մտահղացման հեղինակն ու պրոդյուսերն է։ 14 փաստագրական ֆիլմերի պրոդյուսեր է` «Հովհաննավանք», «Աստվածընկալ», «Արուճ-1», «Արուճ-2», «Տեղեր», «Կվաշ», «Քարանձավների աղոթքը», «Մուղնու Ս. Գևորգ վանքը», «Սաղմոսավանք», «Ուղիներ», «Կորսված պատմություն», «Շատինի հոգևոր ամրոցը», «Մանկանոց», «Երերույք»: Պրոդյուսերն է «Կուլիսներ», «Ելակետ», «Եթերը երեխաներին», «Ալյանս» հաղորդաշարերի: Լույս է տեսել Վախթանգ Հարությունյանի 5 հեղինակային երգի ձայնասկավառակ` «Ցնորք» 1998թ., «Վերադարձ» 2000թ., «Ես ու ես» 2005թ., “Я живу как живу” 2011թ., «Գիշեր է, գիշեր» 2012թ., ինչպես նաև այլ հեղինակ-կատարողների հետ համատեղ ևս 3 սկավառակ` «Զրույց» 1999թ., «Հեղինակային երգի հավաքածու 1» 2009թ., «Հեղինակային երգի հավաքածու 2» 2012թ.: Ամուսնացած է, ունի երկու երեխա: