loading . . .
Search for tracks, artists, albums

Quick links

My library
artist page

Eduard Zorikyan

ԷԴՈՒԱՐԴ ԶՈՐԻԿՅԱՆ. Ծնվել է Երևանում 1961թ. հունիսի 2-ին: Պոետ, երգահան, սցենարիստ, բեմադրիչ: 1968 - 1978 թ.թ. սովորել է Ա. Ս. Պուշկինի անվան ռուսական միջնակարգ դպրոցում: 1979 – 1984 թ.թ. սովորել է Երևանի Պետ. Համալսարանում, երկրաբանական ֆակուլտետի երկրաֆիզիկայի բաժնում: 1984 – 1989 թ.թ. աշխատել է Երևանի Քանաքեռի Երկրաբանա-երկրաֆիզիկական արշավախմբում, այնուհետ զբաղվել է զուտ ստեղծագործական աշխատանքով` թատրոններում, հեռուստատեսությունում, ռադիոյում: Ամուսնացած է, ունի երկու երեխա` Հայկ Զորիկյան /Ծնվ. 1983 թ./ և Սիրարփի Զորիկյան /Ծնվ. 1994թ./ : ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ` Էդուարդ Զորիկյանը 300-ից ավելի երգերի և բանաստեղծությունների հեղինակ է: Հեղինակն է "Խայտաբղետ այս աշխարհում առաջին հայկական ռոք-օպերայի /լիբրետո և երաժշտություն/: Համագործակցել է "Եռանկյունի", "Հենրիկ Մալյան", "Մետրո", "Համազգային" թատրոնների հետ: Գրել է երգեր և երաժշտություն` "Գոմաղբի բզեզը", "Դիպլիպիտո", "Ֆրանսուա Վիյոն", “Այրվող մոմեր”, “Աներևույթ թագավորությունը” ներկայացումների համար: "Սանտա Կրուս” մյուզիքլի լիբրետոյի հեղինակն է: Բեմադրել է "Համլետ", "Պահապանեք միմյանց, մարդիկ" մենաներկայացումները: Կազմակերպել է Լեոնիդ Ենգիբարովի 70-ամյակին նվիրված երեկոն, որը ամբողջությամբ նկարահանել և արխիվացրել է "ԱՐ" TV-ն: Հեղինակն ու վարողն էր "Ինքնագիր" և "Բարդերի մոլորակը” ռադիշարերի: "Կուկիսներ" TV ծրագրի, "Ելակետ" TV ծրագրի ռեժիսորն էր: "Ոսկե կիթառ" հեղինակային երգի Հանրապետական Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է: ՊԱՐԳԵՎՆԵՐ` Բազմիցս պարգևատրվել է ՀՀ Մշակույթի Նախարարների կողմից. պարգևատրվել է ՀՀ Մշակույթի Նախարարության "Ոսկե մեդալ"- ով "Ոսկե լար" Փառատոնի "Գրան Պրի" մրցանակակիրն է Պարգևատրվել է Երևանի Քաղաքապետերի կողմից՝ Երևանին նվիրված լավագույն երգի համար և հեղինակային երգի ասպարեզում խոշոր ներդրում ունենալու համար Բազմաթիվ Փառատոների և մրցույթների դիպլոմակիր է: Թողարկվել են Էդուարդ Զորիկյանի երգերի 3 CD-րը և 4 ձայներիզները: ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՀՀ ոստիկանության մի շարք տարեդարձներին նվիրված /2009-2011թ.թ./ կառավարական տոնական համերգների սցենարի և երաժշտական ձևավորման հեղինակն է: Մի շարք հեռուստասերիալների համասցենարիստն է, այդ թվում “Կյանքի գինը”, “Վերադարձ”: Սցենարիստն է “Անծանոթը” հեռուստասերիալի /2012-2013թ.թ./ ՀՅՈՒՐԱԽԱՂԱՅԻՆ ՀԱՄԵՐԳՆԵՐ Հյուրախաղային մենահամերգներով հանդես է եկել Կանադայում, Չեխիայում, Ռուսաստանում, Լիբանանում, Ֆրանսիայում, ԼՂՀ – ում: Մասնակցել է թատերական հյուրախաղային և փառատոնային ներկայացումներին Միացյալ Արաբական Էմիրություններում, Կանադայում, Ֆրանսիայում և ԼՂՀ –ում :

Now Playing: