artist page
Eduard Zorikyan
ԷԴՈՒԱՐԴ ԶՈՐԻԿՅԱՆ.
Ծնվել է Երևանում 1961թ. հունիսի 2-ին: Պոետ, երգահան, սցենարիստ, բեմադրիչ:
1968 - 1978 թ.թ. սովորել է Ա. Ս. Պուշկինի անվան ռուսական միջնակարգ դպրոցում:
1979 – 1984 թ.թ. սովորել է Երևանի Պետ. Համալսարանում, երկրաբանական ֆակուլտետի երկրաֆիզիկայի բաժնում:
1984 – 1989 թ.թ. աշխատել է Երևանի Քանաքեռի Երկրաբանա-երկրաֆիզիկական արշավախմբում, այնուհետ զբաղվել է զուտ ստեղծագործական աշխատանքով` թատրոններում, հեռուստատեսությունում, ռադիոյում: Ամուսնացած է, ունի երկու երեխա` Հայկ Զորիկյան /Ծնվ. 1983 թ./ և Սիրարփի Զորիկյան /Ծնվ. 1994թ./ :
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ`
Էդուարդ Զորիկյանը 300-ից ավելի երգերի և բանաստեղծությունների հեղինակ է: Հեղինակն է "Խայտաբղետ այս աշխարհում առաջին հայկական ռոք-օպերայի /լիբրետո և երաժշտություն/: Համագործակցել է "Եռանկյունի", "Հենրիկ Մալյան", "Մետրո", "Համազգային" թատրոնների հետ: Գրել է երգեր և երաժշտություն` "Գոմաղբի բզեզը", "Դիպլիպիտո", "Ֆրանսուա Վիյոն", “Այրվող մոմեր”, “Աներևույթ թագավորությունը” ներկայացումների համար:
"Սանտա Կրուս” մյուզիքլի լիբրետոյի հեղինակն է:
Բեմադրել է "Համլետ", "Պահապանեք միմյանց, մարդիկ" մենաներկայացումները: Կազմակերպել է Լեոնիդ Ենգիբարովի 70-ամյակին նվիրված երեկոն, որը ամբողջությամբ նկարահանել և արխիվացրել է "ԱՐ" TV-ն:
Հեղինակն ու վարողն էր "Ինքնագիր" և "Բարդերի մոլորակը” ռադիշարերի: "Կուկիսներ" TV ծրագրի, "Ելակետ" TV ծրագրի ռեժիսորն էր:
"Ոսկե կիթառ" հեղինակային երգի Հանրապետական Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է:
ՊԱՐԳԵՎՆԵՐ`
Բազմիցս պարգևատրվել է ՀՀ Մշակույթի Նախարարների կողմից. պարգևատրվել է ՀՀ Մշակույթի Նախարարության "Ոսկե մեդալ"- ով
"Ոսկե լար" Փառատոնի "Գրան Պրի" մրցանակակիրն է
Պարգևատրվել է Երևանի Քաղաքապետերի կողմից՝ Երևանին նվիրված լավագույն երգի համար և հեղինակային երգի ասպարեզում խոշոր ներդրում ունենալու համար
Բազմաթիվ Փառատոների և մրցույթների դիպլոմակիր է:
Թողարկվել են Էդուարդ Զորիկյանի երգերի 3 CD-րը և 4 ձայներիզները:
ԱՅԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ոստիկանության մի շարք տարեդարձներին նվիրված /2009-2011թ.թ./ կառավարական տոնական համերգների սցենարի և երաժշտական ձևավորման հեղինակն է:
Մի շարք հեռուստասերիալների համասցենարիստն է, այդ թվում “Կյանքի գինը”, “Վերադարձ”: Սցենարիստն է “Անծանոթը” հեռուստասերիալի /2012-2013թ.թ./
ՀՅՈՒՐԱԽԱՂԱՅԻՆ ՀԱՄԵՐԳՆԵՐ
Հյուրախաղային մենահամերգներով հանդես է եկել Կանադայում, Չեխիայում, Ռուսաստանում, Լիբանանում, Ֆրանսիայում, ԼՂՀ – ում: Մասնակցել է թատերական հյուրախաղային և փառատոնային ներկայացումներին Միացյալ Արաբական Էմիրություններում, Կանադայում, Ֆրանսիայում և ԼՂՀ –ում :