artist page

Arno Babajanyan
Առնո Հարությունի Բաբաջանյան - հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության ( 1970 ) և ՀԽՍՀ ( 1960 ) ժողովրդական արտիստ։
Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում , 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ 1938 թվականին մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվում է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ ( Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան)։ Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ Դրանից հետո, 1929 -ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը , որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում։ Այնուհետև, 1948 -ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։
1950 -1956 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։