loading . . .
Search for tracks, artists, albums

Quick links

My library
artist page

Арам Хачатурян

Արամ Խաչատրյան  ( մայիսի 24 ( հունիսի 6 ),  1903 ,  Թիֆլիս ,  Ռուսական կայսրություն  -  մայիսի 1 ,  1978 ,  Մոսկվա ,  ԽՍՀՄ ), հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ,  ԽՍՀՄ ժողովրդական արտիստ  ( 1945 ),  ՀԽՍՀ ԳԱ  ակադեմիկոս ( 1963 ), ռուսական կոմպոզիտորական դպրոցի և հայ դասական երաժշտության ներկայացուցիչ, ով ճանաչված է որպես համաշխարհային դասական ։ Մանկությունը և պատանեկությունը անցկացրել է ցարական Թիֆլիսում՝  Կովկասի  մշակութային բազմազգ մայրաքաղաքում, ապա 1921 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ Չունենալով տարրական երաժշտական գիտելիքներ՝ ընդունվել է  Գնեսինի պետական երաժշտական ինստիտուտ ՝ համատեղությամբ սովորելով  Մոսկվայի կոնսերվատորիայում ։ Առաջին մեծ գործը եղել է  «Դաշնամուրի կոնցերտը»  (1936), որով նա հայտնի է դարձել ԽՍՀՄ սահմաններից դուրս։ Ժամանակակիցների խոսքերով՝ Խաչատրյանի ոճը բնութագրվում է գունագեղ  հարմոնիաներով , թովիչ  ռիթմերով ,  վիրտուոզությամբ ,  իմպրովիզացիաներով  և զգացական մեղեդիներով ։ Խաչատրյանը 20-րդ դարի ամենաճանաչված հայ կոմպոզիտորն էր , ինչպես նաև հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակը։  Հետևելով ռուսական երաժշտության ավանդույթներին՝ նա իր ստեղծագործություններում լայնորեն օգտագործել է հայկական և կովկասյան, Արևելյան և Արևմտյան  Եվրոպայի ,  Միջին Արևելքի  ժողովրդի ազգային երաժշտությունը։

Now Playing: