loading . . .
Search for tracks, artists, albums

Quick links

My library
artist page

Ruben Matevosyan

Ռուբեն Մացակի Մաթևոսյան, հայ երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ (1978 թ.), պրոֆեսոր (1996 թ.)։ 1998 թ. արժանացել է ՀՀ Մովսես Խորենացու մեդալի։ Ծնվել է 1942 թ. հունվարի 12-ին Սպիտակ քաղաքում։ 1967 թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ 1961-92 թթ-ին հանդես է եկել որպես ՀՀ հեռուստառադիոպետկոմի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, 1996 թ-ից՝ գեղարվեստի ղեկավար։ 1992-96 թթ. եղել է «Աստղեր» անսամբլի գեղարվեստի ղեկավար և մենակատար։ 1986 թ. դասավանդում է Երևանի էստրադային և ջազային արվեստի քոլեջում, 1990-ից՝ Երևանի կոնսերվատորիայում։ Ռուբեն Մաթևոսյանը 1999 թ. Հայ երգարվեստի միության նախագահն է։ Շերամի երգերի լավագույն կատարողների հանրապետական մրցույթի 1-ին մրցանակակիր է (1961, Երևան)։

Now Playing: