artist page
Armine Hayrapetyan
Արմինե Հայրապետյան - հնագետ, երգահան: Ծնվել է 1976թ. օգոստոսի 31-ին Երևան քաղաքում: Ավարտել է Գր.Նարեկացու անվան թիվ 137 միջնակարգ դպրոցը: 1993-1998թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետում: Հեռուսատեսային առաջին բեմելն ունեցել է տակավին 5 տարեկանում, հանրային հեռուստատեսության եթերում մեներգելով մանկական «Ոսկե ձկնիկը» օպերետի գլխավոր դերում: Դպրոցական տարիներից սկսած մասնակցել է բազմաթիվ հանրապետական և համամիութենական փառատոների և համերգների, արժանացել գլխավոր մրցանակների («Խաղաղության փառատոն», Արտեկ, 1991, գլխավոր և «Հանդիսատեսի համակրանք» 1-ին մրցանակ, «Նոր Անուններ», Երևան -1991, 1-ին մրցանակ): Հեղինականային ստեղծագործություններով սկսել է հանդես գալ 1992-ից: 1994 թ.-ից ի վեր մասնակցել է հանրապետական հեղինակային երգի մի շարք փառատոների, համերգների և մրցույթների, այդ թվում, 1999թ. ճանաչվել «Լավագույն երիտասարդ ստեղծագործող կատարող», 2006 թ. «Նարեկացի» երիտասարդ ստեղծագործողների մրցույթում հաղթող «հեղինակային երգ» անվանակարգում: Հեղինակի որոշ երգեր ընդգրկվել են վավերագրական այնպիսի ֆիլմերում, ինչպես Մաիտե ժարդենի «Հիշողության խոռոչները» (Ֆրանսիա) և Վրույր Թադևոսյանի «Պատերազմից հետո» կինոնկարները: «Ես ետ կգամ» (2005) և «Բարև»(2011), ինչպես նաև «Հեղինակային երգի հավաքածու» N1 և N2 ձայներիզներում տեղ է գտել հեղինակի երգերի միայն փոքր մասը, քանզի հեղինակը նախընտրում է հանդես գալ առավելապես կենդանի կատարումներով` ինչպես փոքրածավալ փակ, այնպես էլ բացօթյա համերգներում: Ստեղծագործական գործունեությանը զուգընթաց զբաղվում է սիրելի մասնագիտությամբ` հետազոտություններ իրականացնելով Հայաստանի հնագիտական մի շարք վաղագույն հուշարձաններում, դասավանդում է Երևանի Պետական Համալսարանում, երկու որդիների մայր է: