artist page

Manuel
Մանուելը ծնվել է 1941 թվականին, Բեյրութում արևմտահայ գաղթականների ընտանիքում։ Մանուելի երաժշտական տաղանդը ի հայտ է եկել դեռ մանկուց։ Ծնողների հետ Փարիզ տեղափոխվելով՝ սովորում է տեղի երաժշտական դպրոցում, սովորել է Դուգլաս Սքոթի մոտ, հաճախել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի դասերին։
1965 թվականին մասնակցել է երիտասարդ էստրադային կատարողների մրցույթին և ստացել առաջին մրցանակը։ 1967 թվականին, ԽՍՀՄ շրջագայությունից հետո, թողարկվում են նրա երգերը ֆրանսերենով ։ 1967 - 1968 թվականներին Մանուելը ունեցել է շուրջ 75 համերգ, և Խորհրդային Միությունում վաճառվել են նրա ֆրանսալեզու երգերի 2 միլիոն ձայնապնակ։ 1969 թվականին դարձել է Աթենքի միջազգային երաժշտական մրցույթի դափնեկիր։ Ձայնապնակներ է թողարկել նաև անգլերենով և հայերենով ։
Մանուելը հանդես է եկել նաև որպես դերասան, համագործակցել է կոմպոզիտոր Զիադ Ռախբանի հետ։ Մանուելի հայտնի կատարումներից են՝
«Երջանկության արցունքները»
«Ալիքներ»
«Նիկոլ»
«Երևան»
«Սիլվա»
«Հեռացար՝ մոռացիր»
«Արարտը մերն է»
Մանուել Մենենկիչյանն ապրում և ստեղծագործում է ԱՄՆ -ում։ 1998 թվականին Լոս Անջելեսում Հայկական երաժշտական մրցանակաբաշխության (Armenian Music Awards) ժամանակ կատարել է «Երջանկության արցունքները» երգը։ 2005 թվականին 7-րդ Հայկական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է 1960-ական թվականների լավագույն երգիչ անվանակարգին ։