artist page
RUBEN YESAYAN
Ռուբեն Եսայան (անձնագրով՝ Ռուբիկ Եսայան, հուլիսի 2 , 1996 , Եղեգնաձոր , Հայաստան ), հայ վիդեոբլոգեր, հաղորդավար, սցենարիստ, «ԻնստագրաԴ» նախաձեռնության հեղինակը։ Ներկայումս հայազգի անհատ վիդեոբլոգերների շարքում իր յութուբյան «Ruben Yesayan» ալիքում ունի ամենամեծ լսարանը՝ ավելի քան 304 000 բաժանորդ:
Ռուբեն Եսայանը ծնվել է 1996 թվականի հուլիսի 2-ին Ջերմուկ քաղաքում։ Սովորել է Ջերմուկի ավագ դպրոցում։ 2014 թվականից ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետում։ 2015-2017 թվականներին ծառայել է Պաշտպանության բանակում։
2017 թվականին սովորել է Պանարմենիան մեդիա դպրոցում , որն ավարտելուց հետո աշխատանքի է ընդունվել Արմենիա հեռուստաընկերությունում ՝ որպես հումորային սցենարիստ, ապա նաև՝ հաղորդման մասնակից։
2018 թվականին որպես սցենարիստ և հաղորդավար աշխատել է «Ռադիո Ջան» ընկերությունում։ Նույն թվականին աշխատանքի է ընդունվել «HD Production»-ում, որտեղ առ այսօր աշխատում է որպես սցենարիստ և հաղորդավար։
Ռուբեն Եսայանը հեղինակել է տարբեր հաղորդաշարեր՝ «Բացահայտում», «Գյուղից Գյուղ», «նորբան», «Բա չիմացաք»։ Եղել է մի շարք հաղորդումների և ներկայացումների սցենարիստ, այդ թվում՝ «Stand Up Premium», «HD Stand Up», «Ամենանոր Ամանոր», «Գոլդ Ամանոր 2020», «Թարմ Խառը կանաՑի», Հովհաննես Դավթյանի հումորային տեսանյութեր։
Զբաղվում է նաև երաժշտությամբ, նվագում է կիթառ , դաշնամուր , կալիմբա և շրթնահարմոն ։
Վիդեոբլոգինգ
Վիդեոբլոգինգով զբաղվում է 2011 թվականից։ Այդ ոլորտում հիմնական գործունեությունը ծավալում է յութուբյան հարթակում։ 2018 թվականին ԱՄՆ-ում մասնակցել է «VidCon» ամենամյա համաժողովին։ Վերադառնալուց 4 ամիս անց կրկին գործուղվել է ԱՄՆ՝ վետերանների մասին հատուկ ռեպորտաժ նկարահանելու։ Ռեպորտաժը հասանելի է նրա յութուբյան ալիքում։
Հայազգի անհատ վիդեոբլոգերների շարքում այս պահին ամենամեծ լսարանն ունեցող «Ruben Yesayan» ալիքում ներկայացնում է տեղեկատվական, վավերագրական, ժամանցային, հումորաժամանցային թողարկումներ և տեսանյութեր։
2019 թվականի հուլիսի 7-ին 100․000 հետևորդ ունենալու առիթով YouTube -ի կողմից պարգևատրվել է յութուբյան արծաթե կոճակ մրցանակով՝ ։
2020 թվականին ստեղծել է «Ruben Yesayan 2» ալիքը, որն ի սկզբանե ուներ հումորաժամանցային բնույթ, սակայն հետագայում հիմք է հանդիսացել «ԻնստագրաԴ» նախաձեռնության համար։
ԻնստագրաԴ [ խմբագրել | խմբագրել կոդը ]
Նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում՝ նպատակ ունենալով միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում տիրող իրադրության վրա, ինչպես նաև գումար վաստակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար ։
Ռուբեն Եսայանը նախաձեռնության շուրջ 100 000 մասնակցի հետ դիմել է աշխարհահռչակ անձանց՝ ակնկալելով խոսել Արցախում տիրող իրավիճակի մասին, տարածել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կայքը։ Այս նախաձեռնությանն արձագանքել են «National Geographic»-ի լուսանկարիչ Ջոն Սթենմեյերը, Cardi B -ի ամուսին ռեփեր Offset -ը, The Rock -ի հայազգի կինը, Սելենա Գոմեսի հայազգի մենեջերը, բազմաթիվ հայտնի էջեր։
Նախաձեռնության ընթացքում հնարավոր է եղել մեդիադաշտի ռեսուրսներից աշխատել որոշակի գումար, որից ոգևորված՝ աշխարհի տարբեր վայրերում բնակվող հայերը սկսել են փոխանցումներ անել՝ մեծացնելով գումարի չափը։ Արդյունքում 1 ամսվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցվել է ավելի քան 30 000 ԱՄՆ դոլար ։
Համերգ-դրամահավաք
2020 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 22․00-ին, նախատեսված է «ԻնստագրաԴ» օնլայն համերգ-դրամահավաքը։ 3 ժամանոց համերգի ընթացքում ներկայացվելու են տարբեր արտիստների՝ հիմնականում նոր կամ քիչ տարածված երգեր։ Համերգը ցուցադրվելու է Ռուբեն Եսայանի ֆեյսբուքյան ուղիղ եթերով ։
Երգեր
2020 թվականին թողարկել է իր առաջին հեղինակային երգը՝ «Ինձ սարեր տարեք» (խոսք և երաժշտություն՝ Ռուբեն Եսայան, կատարող՝ Ակսել Դավեյան)։ Հեղինակային երկրորդ երգը՝ «Լուսնի գրած երգը», թողարկել է 2021 թվականին (խոսք և երաժշտություն՝ Ռուբեն Եսայան, կատարող՝ Նարինե Դովլաթյան)։
2021 թվականի հոկ. 16ին հրապարկեց իր հաջորդ հեղինակայաին երգը՝ 《Ես չգիտեմ, իսկ 2022 թվականի փետրվարի 14ին 《Երազելուց մի քիչ ավել》 երգը (խոսք և երաժշտությունը Ռուբեն Եսայանի, կատարող՝ Մարիամ Միրզոյան)