loading . . .
Search for tracks, artists, albums

Quick links

My library
artist page

Առնո Բաբաջանյան

Առնո Հարությունի Բաբաջանյան -  հայ կոմպոզիտոր և դաշնակահար,  Խորհրդային Միության  ( 1970 ) և  ՀԽՍՀ  ( 1960 ) ժողովրդական արտիստ։ Առնո Բաբաջանյանը ծնվել է  Երևանում , 1921 թվականի հունվարի 22-ին։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։  1938 թվականին  մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում է  Գնեսինների անվան երաժշտական քոլեջի  վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվում է  Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ  ( Բ. Մ. Բեռլինի  դաշնամուրի դասարան)։ Նրա տաղանդը  Արամ Խաչատրյանը  դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ Դրանից հետո,  1929 -ին ընդունվել է  Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը , որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում։ Այնուհետև,  1948 -ին ուսումը շարունակել է  Մոսկվայի կոնսերվատորիայի  դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող  Հայաստանի կուլտուրայի տանը  կից ստուդիայում։ 1950 -1956 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։    

Now Playing: