artist page
Sargis Avetisyan
Ծնվել է 1989թ. դեկտեմբերի 5-ին, Երևանում:Ավետիսյանների
ընտանիքը Ղարաբաղի Հադրութի շրջանի Մելիքաշեն գյուղում է
ապրել մինչ Արցախյան շարժումը:Այնուհետև մայրական կողմը լքել է
Արցախը,որովհետև այնտեղ կորցրել է պապենական տունը,իսկ
հայրական կողմը մինչ այժմ բնակվում է Արցախում:Երբ
Ավետիսյանները հյուր են ունենում Ղարաբաղից ,պարտադիր խոսում
են Ղարաբաղի բարբառով:Սարգիսի հայրն ազատամարտիկ է և նրա
համար կարևոր է,որ զավակներն իսկապես իրենց ծննդավայրի հողի
գինը: Երգում է տասը տարեկանից:Այդ տարիքում ծնողները
նկատեցին,որ փոքրիկ Սարգիսը լավ երգել գիտի և ուղարկեցին
սովորելու Նոր Հաճնի երաժշտական դպրոցում:Զուգահեռ 7 տարի
սովորել է երաժշտական դպրոցում :Հետո նա ընդունվեց և սովորեց
Երգի պետական թատրոնին կից ստուդիայում,զուգահեռ`Հայաստանի
Մշակույթի պետական քոլեջում:Երազում է լինել Սերբիայում,սիրում
է սերբական երգերը,կարծում է.որ դրանք քաղցրահնչյուն են և շատ
արագ են դիպչում մարդկանց սրտերին:Գերադասում է կատարել
հենց այդպիսի երգեր:Սարգիս Ավետիսյան երգչին առաջին անգամ
ճանաչեցին 2008 թվականին <<Ընծա>> երգի ամենամյա մրցույթ-
փառատոնի ժամանակ:Երևանը ներկայացնող երիտասարդը,ճիշտ է
մրցանակի չարժանացավ,բայց նրան սիրեց թե հանդիսատեսը, և', թե
ժյուրին:2008 թվականին,առաջին` Սպասում երգով մասնակցել է
<<Ոսկե քնար>> երաժշտական մրցույթին և արժանացել է
<<Տարվա հայտնություն>> մրցանակին:Ծանոթացավ
բեմին,ընտելացավ և որոշեց տեսահոլովակ ունենալ:Սարգիսի <<Ով
է>> երգի տեսահոլովակը հայտնվեց հեռուստաէկրաններին և շատ
արագ սիրվեց:Եվ հիմա արդեն երկրպագուները նրան նվերներ ու
նամակներ են ուղարկում:Նա ինքն էլ չէր սպասում այդպիսի
հաջողության :2009 թ. <<Ով է>>,2010 թ. <<Կես կատակ,կես
լուրջ>>,2011 թ. <<Սեր կամ պատրանք>>, 2012թ. <<Մի քիչ>>
երգերի հիման վրա նկարահանել է տեսահոլովակ: