loading . . .
Search for tracks, artists, albums

Quick links

My library
artist page

Arman Hovhannisyan

Արման Հովհաննիսյան  ( մայիսի 12 ,  1980 ,  Մասիս ,  Հայկական ԽՍՀ ,  ԽՍՀՄ ), հայ  երգիչ , Հայաստանի վաստակավոր արտիստ։ Ծնվել է  1980 թվականի   մայիսի 12 -ին, Հայաստանի Հանրապետության  Մասիս քաղաքում ։ Երգչի գործունեությունը սկսել է 12 տարեկան հասակից։ Երգել է Մասիս քաղաքի երգի և պարի անսամբլում, որի հետ շրջագայել է Հայաստանի բոլոր մարզերով։ Մասիսի միջնակարգ դպրոցը ավարտել է  1997 թվականին ։  1996 - 1997 թվականներին  սովորել է  Երևանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Մինչ 3-րդ կուրս սովորել է  Սարգիս Թորոսյանի  դասարանում, որից հետո տեղափոխվել է ժողովրդական երգի ամբիոն`  Ռուբեն Մաթևոսյանի  դասարան։  2008 թվականին  ավարտել է Երևանի կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ժողովրդական երգի ամբիոնի ասպիրանտուրայի բաժինը։ Առաջին ձայնասկավառակը` «Սեր և Հայրենիքն է», որը թողարկել է ուսանողական տարիներին։  2002 թվականից  սկսել է համերգային գործունեությունը աշխարհով մեկ։ Մենահամերգներով հանդես է եկել  Երևանում  ( 2009 թվական ,  2011 թվական ),  Լոս Անջելեսում  ( 2011 թվական ,  2013 թվական ) և  Փարիզում  ( 2013 թվական )։ Նկարահանվել է մի շարք տեսահոլովակներում և թողարկել ավելի քան 15 ձայնասկավառակ ։ 2020 թվականի  սեպտեմբերի 21-ին  Լաս Վեգասի  Փառքի ծառուղում բացվել է Արման Հովհաննիսյանի անվանական աստղը ։

Now Playing: